Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորը Սահակաշվիլիին մեղադրել է հայերին եւ վրացիներին կռվեցնելու մեջ

Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորը Սահակաշվիլիին մեղադրել է հայերին եւ վրացիներին կռվեցնելու մեջ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր անհաջող քաղաքականության վերջում փորձում է կռվեցնել հայ եւ վրացի ժողովուրդներին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռուսլան Պողոսյանը` մեկնաբանելով Միխայիլ Սահակաշվիլիի խոսքերը, թե Ջավախքում հայկական ինքնավարության վտանգ կա:

Պողոսյանը Սահակաշվիլիի խոսքերը սաբոտաժ է անվանել եւ հավաստիացրել, թե Ջավախքը եղել եւ մնում է Վրաստանի հնագույն անկյուններից մեկը:

«Կոչ եմ անում Վրաստանի նախագահին իրար դեմ չհանել վրացիներին եւ հայերին: Երկրի նախագահն իրավունք չունի դա անելու: Նրա առաջնահերթ պարտականությունն է ոչ թե ատելություն եւ թշնամանք, այլ սեր եւ բարություն տարածելը»,- ասել է Ռուսլան Պողոսյանը, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:

Պատգամավորի խոսքով, Սահակաշվիլիի այս հայտարարությանն արդեն պատասխանել են, սակայն եթե նա կրկնի, ավելի կոշտ կպատասխանեն:
news.am



Opinion, pooling and voting