
Ամանորին բնակչության շրջանում հնարավոր վտանգներից խուսափելու համար խորհրդարանում այսօր նոր օրինագիծ կգրանցվի: Խոսքը վերաբերում է անչափահասներին հրավառության պարագաներ, այդ թվում և պիրոտեխնիկա վաճառելու արգելքին:
Փաստաթղթի համաձայն վարչական իրավախախտումների օրենսգրքում նոր հոդված կավելացվի, որը կենթադրի տուգանք կիրառել անչափահասներին հրավառության պարագաներ վաճառելու դեպքում:
Ֆիզիկական անձը կտուգանվի 100, իսկ իրավականը՝ 200 լարիով: Խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի: Օրինագծի հեղինակների կարծիքով կանոնակարգի գլխավոր նպատակը մինչև 18 տարեկան երեխաների պիրոտեխնիկայի հասանելիության սահմանափակումն է, որպեսզի խուսափեն պայթուցիկ և հրավառության այլ պարագաներից առաջացող վնասվածքներից: