Վրաստանի կառավարությունում հնարավոր է կադրային փոփոխություններ լինեն

Վրաստանի կառավարությունում հնարավոր է կադրային փոփոխություններ լինեն

Վրաստանում նախագահական ընտրություններից երկու շաբաթ անց մամուլում տեղեկատվություն է տարածվել կառավարությունում կադրային փոփոխությունների մասին: Լուրեր են շրջանառվում կոնկրետ անձանց վերաբերյալ, նշվում է, որ հնարավոր է նրանք հրաժեշտ տան ինչպես իշող կուսակցությունում, այնպես էլ կառավարությունում զբաղեցրած իրենց պաշտոններին:

Հավանաբար, «Վրացական երազանք»-ի գլխավոր և գործադիր քարտուղարի պաշտոններից հեռանան Կախա Կալաձեն և Իրակլի Կոբախիձեն: Ինչ վերաբերում է կառավարությունում ենթադրվող փոփոխություններին, տարածված տեղեկատվության համաձայն Մամուկա Բախտաձեն վարչապետի պաշտոնը կզիջի ՆԳ նախարար Գիորգի Գախարիային:

Կադրային փոփոխությունները չեն շրջանցի նաև մարզային պաշտոնյաներին:

Հատկանշական է, որ վերջին շրջանում կադրային փոփոխությունների հարցը չէր բացառել նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

www.aliq.ge