ՀՀ նախագահը Վրաստան կայցելի

ՀՀ նախագահը Վրաստան կայցելի

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց կկատարի Վրաստան: ՀՀ պաշտոնական պատվիրակությունը նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ՝ կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունում նշված տեղեկությունը ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին, սակայն նշեցին, որ ավելի ուշ տեղեկատվություն կտեղադրեն պաշտոնական կայքէջում։

Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, Թելավիում:

Իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Չեխիայի սենատի, Լիտվայի և Սերբիայի խորհրդարանների ղեկավարները, Ռումինիայի փոխվարչապետը, Մոլդովայի արտգործնախարարը, Թուրքմենիստանի առևտրի նախարարը:

www.aliq.ge