Հայաստանում Եգիպտոսի դեսպանատանը հաջողվել է հասել Վրաստանում 5 եգիպտացիների ազատ արձակմանը, ովքեր ձերբակալվել էին երկիրն ապօրինաբար լքելու փորձի համար: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարարի հյուպատոսական հարցերով օգնական Ալ ալ-Աշերին:
Ինչպես հաղորդում է Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական կայքը, Հայաստանում Եգիպտոսի դեսպանատունը միջադեպից անմիջապես հետո կապվել է Վրաստանի իշխանությունների հետ, որպեսզի կարողանա համաձայնության հասնել Վրաստանի գլխավոր դատախազության հետ:
Նշենք, որ Եգիպտոսը դիվանագիտական ներկայացուցչություն չունի Վրաստանում, իսկ այդ երկրի քաղաքացիների շահերն այնտեղ ներկայացնում է Հայաստանում Եգիպտոսի դեսպանատունը:NEWS.am