Ինչու թանկացավ հացը Վրաստանում

Ինչու թանկացավ հացը Վրաստանում

Վրաստանի քաղաքացիները վրդովված են հացի թանկացման փաստով, իսկ փորձագետներն ու քաղաքական գործիչներն ակտիվ քննարկումներ են անցկացնում՝ խոսելով հացի գնի ավելացման և դրա դեմ պայքարելու մասին:

Վրաստանում հացի թանկացման մասին վաղուց էր խոսվում: Դեռ օգոստոսին հացթուխների ասոցիացիան հայտարարել էր ալյուրի ու ցորենի գնի ավելացման մասին:

Վրաստանում հացի և հացաբուլկեղենի արտադրությունը փաստացի ամբողջությամբ կախված է ներմուծվող ալյուրից: Միայն 2018-ի 3 եռամսյակների ընթացքում Վրաստան է ներմուծվել 3,3 մլն. դոլարի ալյուր և 97,6 մլն. դոլարի ցորեն: Ընդ որում ըստ համաշխարհային վիճակագրության՝ ցորենի գինն աճել է ամբողջ աշխարհում: 2018-ի սեպտեմբերի տվյալներով՝ ցորենի համաշխարհային արժեքը 12%-ով ավել է 2017-ի սեպտեմբերի համեմատ, և աճի տենդենցը պահպանվում է: Մինչև վերջերս Վրաստանում հացի` 2015-ին սահմանված գինը պահպանվել է հին պահուստի շնորհիվ.

«Ցորենի և ալյուրի շուկան շատ զգայուն է, և որպեսզի այն առավել կայուն մնա, անհրաժեշտ է, որ տեղական ցորենը նվազագույնը 30 % կազմի»,- այս կարծիքին է Վրաստանի արտադրողների ասոցացիայի ղեկավար Լևան Կիպիանին: Պետությունն իր հերթին հայտարարում է, թե իրավունք չունի միջամտելու հացի գնի ձևավորման գործին: «Մենք չենք թելադրում բիզնեսին, կառավարությունը չի որոշում՝ որքան պետք է արժենա հացը: Խորհրդային միությունն այլևս չկա, մենք կմիջամտենք այն դեպքում, երբ նկատենք, որ գինն ավելացել է ոչ մրցունակ դաշտի պայմաններում»,- այսպես է արձագանքել Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան:

Հացի թանկացման մասին առաջինը հայտարարեցին երկրի երեք խոշոր հաց արտադրողներ՝ «Իփքլի», «Իփքլի պիրվելի», «Դիղոմի»:

www.aliq.ge



Opinion, pooling and voting