Խորհրդարանում տեղի է ունեցել ֆիզիկական դիմակայություն և լեզվակռիվ

Խորհրդարանում տեղի է ունեցել ֆիզիկական դիմակայություն և լեզվակռիվ

Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ֆիզիկական դիմակայություն և լեզվակռիվ: Միմյանց դիմակայել են «ազգային շարժման» պատգամավոր Նիկա Մելիան և «հայրենասերների դաշինքի» անդամ Իրմա Ինաշվիլին:

Խորհրդարանի լիագումար նիստին Նիկա Մելիան զրուցել է նախագահական ընտրությունների մասին և նշել, որ ընտրությունները կեղծվել են: Դրանից հետո խոսքով ելույթ է ունեցել Իրմա Ինաշվիլին, որին ելույթի ժամանակ մի քանի անգամ ընդհատել է «ազգային շարժման» ներկայացուցիչը:

Պատգամավորներին փորձել է հանդարտացնել խորհրդարանի նախագահը և նշել է, որ Նիկա Մելիան կազմակերպել է կլոունադա:

«Ոչինչ տեղի չի ունեցել, նրանք ուղղակի չեն հանդուրժում պարտությանը: Որերրորդ անգամ Նիկա Մելիան պետք է կազմակերպի կլոունադա: Սա է պարտված «ազգային շարժման» տեսքը»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

www.1tv.ge