Թբիլիսիի հեռուստաաշտարակը՝ զբոսաշրջային կենտրոն

Թբիլիսիի հեռուստաաշտարակը՝ զբոսաշրջային կենտրոն

Թբիլիսիի հեռուստաաշտարակը նախատեսում են դարձնել Վրաստանի մայրաքաղաքի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոն։ Ավելի քան 270 մետր բարձրության վրա կկառուցվի ռեստորան, դիտահրապարակ և այցելության կենտրոն: Այս մասին քաղաքապետարանի նիստում հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն:

Հեռուստաաշտարակի արդիականացման նախագիծը պատրաստել է էստոնական հայտնի KOKO architects ընկերությունը: Կալաձեն նշել է, որ նախաձեռնությունը նոր չէ, աշխարհի տարբեր քաղաքների հեռուստաաշտարակները ևս համարվում են տեսարժան վայրեր:

«Հեռուստաաշտարակը ռեստորան ունենալու հնարվորություն ունի, նախատեսված կլինի 300 հազար այցելուների համար»,- ասել է Կալաձեն: Կալաձեի խոսքով, նախագծի շրջանակներում 50 քաղաքացի աշխատանք կունենա, իսկ նախագծի իրագործումը կարժենա մոտ 10 միլիոն լարի:

Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ հեռուստաաշտարակի կենտրոնով կամ կողքի հատվածով կանցնի վերելակ, կկառուցվեն նաև աստիճաններ:

www.aliq.ge



Opinion, pooling and voting