«Սիրով լի քաղաք». Թբիլիսիի ամանորյա կարգախոսը

«Սիրով լի քաղաք». Թբիլիսիի ամանորյա կարգախոսը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի այս տարվա ամանորյա կարգախոսն է՝ «Սիրով լի քաղաք»: Այս մասին քաղաքապետարանի նիստում հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Մեր քաղաքին այսօր ամենաշատն անհրաժեշտ է փոխադարձ հարգանք ու սեր, քանի ու հանրությունը հոգնել է ատելությունից և վիրավորանքներից: Մենք հնարավոր է ունենք տարբեր քաղաքական հայացքներ ու կարծիքներ, սակայն դրանք պետք է արտահայտվեն քաղաքակիրթ ձևով, պետք է լինեն բանավեճեր, ոչ այնպես, ինչպես տեղի է ունենում այսօր»,- հայտարարել է Կալաձեն:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Թբիլիսիի կարգախոսը «Կյանքով լի քաղաքն» էր, որը նաև Կալաձեի նախընտրական կարգախոսն էր:

www.aliq.ge



Opinion, pooling and voting