Ամեն տարվա վերջին Բաթումիում անցկացվում է մանկական մուլտերի փառատոն, որի կազմակերպիչն է “Թոփուզի” հիմնադրամը:
Այս տարվա մայիս ամսին Նինոծմինդա քաղաքում անցկացվել էր մուլտիպլիկացիայի մրցույթ, որին մասնակցում էին Նինոծմինդա քաղաքի Արտադպրոցական կրթական կենտրոնի գեղարվեստական անիմացիայի խմբակը: Վերջինս այս մրցույթին մասնակցում էր արդեն չորրորդ անգամ և ամեն անգամ արժանացել է մրցանակի:
Հոկտեմբերի 3-7-ը Նինոծմինդայի մունիցիպալիտետից մրցույթի 5 մասնակիցներ հրավիրվել էին Բաթումի փառատոնի շրջանակներում իրենց մրցանակներն ստանալու համար: Փառատոնի ժամանակ ցուցադրվեցին անիմացիոն ֆիլմեր: Անիմացիոն խմբակի կողմից նկարահանված նախկին երեք ֆիլմերին /՛՛Թռչող պատյերներ՛՛, ՛՛Ձմեռը Ջավախքում՛՛, ՛՛Հայկական պար՛՛/ այս տարի ավելացավ ևս մեկը:
Անիմացիոն խմբակի սաներին նկարել է սովորեցնում Վրաստանի և Հայաստանի Նկարիչների միության անդամ Համլետ Արոյանը: Անիմացիոն փառատոնի դիպլոմների վերահանձնման արարողությունը իրականացավ Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի գլխավորությամբ: Դիպլոմների արժանացան Աննա Բդոյանը, Թագուհի Հովհաննիսյանը, Աղունիկ Նազարյանը, Սուսաննա Կիրակոսյանը և Աննա Ալթունյանը:
Անահիտ Զալալյան