2019թ. հունվարի 1-ից մանդատուրայի աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 200 լարիով:
Այդ մասին հաղորդեց Կրթության, գիտության և մշակույթի կոմիտեի նախագահ Մարիամ Ջաշման 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:
Նրա խոսքով գալիք տարվա պետական բյուջեով կրթական համակարգի ֆինանսավորումը կավելանա ավելի քան 170 միլիոն լարիով:
«Հունվարի 1-ից կավելանան մանդատուրայի աշխատողնրի աշխատավարձը, որի նպատակն է մեծացնել դպրոցների անվտանգությունը: Բացի այդ, ևս 130 հանրային դպրոցներում կգործեն մանդատուրայի աշխատողներ և ընդհանուր հաշվով Վրաստանի 588 դպրոցներում մանդատուրայի աշխատողները կվերահսկեն դպրոցների անվտանգությունը», -հայտարարել է Մարիամ Ջաշման:
Բորիս Ղարսլյան