Տեղացած առատ ձյան պատճառով Նինոծմինդա-Ծալկա և Նինոծմինդա-Բավրա ճանապարհները փակ են խոշոր բեռնատար մեքենաների համար:
Այդ մասին տարածած հայտարարությունում տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:
Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա պետական նշանակության մայրուղու 94-ից մինչև 110 կմ հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար այս երկու ճանապարհներին երթևեկությունը ազատ է: