
Վրաստանի կառավարության և «Քարթու» հիմնադրամի նախաձեռնությամբ «սև ցուցակում» գտնվող 600 000 քաղաքացիների բանկային պարտքերը չեղարկվում են: Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներից «սև ցուցակում» են գտնվում 516 մարդ:
Մեր կողմից իրականացված հարցման մասնակիցները նշեցին, որ ծրագիրը բավականին մեծ օգուտ է բնակիչների համար: Նրանցից ոմանք էլ նշեցին, որ կան մարդիկ ովքեր վարկ են վերցնում, իսկ այնուհետև կանխամտածված խուսափում են այն վճարել: Բնակիչները նաև կարծիք հնչեցրին, որ լավ կլիներ, եթե այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն վճարել իրենց վարկը, նրանք նույնպես ազատվեն պատասխանատվությունից:
Գարուշ Արզումանյան