Խոջաբեկցիները բողոքում են, որ ջուր չունեն

Խոջաբեկցիները բողոքում են, որ ջուր չունեն

Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի բնակիչները բողոքում են, որ ջուր չունեն: Խնդրի լուծման առնչությամբ բնակիչները դիմել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանին:

Վերջինս բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ խնդիրը լուծման փուլում է: Սմբատ Կյուրեղյանը նշել է, որ այն բանից հետո, երբ ջրագիծը կանցնի Նինոծմինդա քաղաքի Ջրամատակարարող ընկերության ղեկավարությն ներքո, խնդիրը կլուծվի: Բնակիչներն էլ իրենց հերթին նշում են, որ արդեն հոգնել են սպասելուց, բողոքելով, որ պոմպերը վաղուց գնված են, բայց դեռևս չեն ծառայում իրենց նպատակին: Բնակիչները նաև բողոքում են, որ ջուր չունենալու պատճառով չեն կարողանում նաև անասուններին ջրել:

Բորիս Ղարսլյան