
Նինոծմինդայի մունիցիպալիտետում գնալով ավելանում են ավագ ուսուցչի կոչում ունեցող ուսուցիչների թիվը:
Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի 7 ուսուցիչներ և Օրլովկա գյուղի դպրոցի 1 ուսուցիչ ստացել են ավագ ուսուցչի կոչում: Նրանցից 4-ը անգլերեն լեզվի, 2-ը ռուսաց լեզվի, 1-ը մաթեմատիկայի և 1-ը կենսաբանության ուսուցիչներ են:
Ինչպես ուսուցիչներից մի քանիսը նշեցին, ավագ ուսուցչի կոչումը մեծացնում է պատասխանատվությունը և պահանջում ավելի շատ պարտականություններ: Ավագ ուսուցչի կոչումը տրվում է չորս տարով և այն պահպանելու համար պետք է հավաքել միավորներ դասընթացների և թրենինգների օգնությամբ: