Վրաստանի «Ազգայնականները» շարժման առաջնորդներից Սանդրո Բրեգաձեն հաշվել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ունեցվածքը, ըստ որի՝ այն կազմում է 3-5 մլրդ, սակայն, թե ինչ արժույթի, չի նշվում, հայտնում է apsny.ge-ն։
Միևնույն ժամանակ Բրեգաձեն հայտարարել է, որ այս ամենը նախագահը կուտակել է արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի օգնությամբ, որին այժմ լուրջ վտանգ է սպառնում։
Նա ասել է, որ ճշմարիտ տեղեկություն ունի Սաակաշվիլիի թիմի այն անդամներից, ովքեր ներքաշված են քրեական աշխարհում և մտադիր չեն այլոց հետ անդունդը գլորվել, որ հոկտեմբերին՝ խորհրդարանական ընտրություններից հետո նախագահը մի քանի անգամ ցանկացել է հրաժարական տալ, սակայն շանտաժի ճաապարհով նրա թիմը թույլ չի տվել դա անել։
Ինչպես հայտնում է Բրեգաձեն, այնքան ժամանակ, քանի դեռ Սաակաշվիլին նախագահ է, նրա թիմը նրան որպես վահան կօգտագործի։ Հենց նրանք կորցնեն այդ վահանը, կհայտնվեն ողբալի վիճակում, այդ իսկ պատճառով նրանք ցանկացած ճանապարհով փորձում են նրան պահել իր պաշտոնին։tert.am