ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Թբիլիսի՝ Թելավիում մասնակցելու Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին:
ՀՀ նախագահին ուղեկցում է Հայաստանի ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ քոչարյանը և այլք:
Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանն ամենաբարձր մակարդակով ներկայացող հյուրը Հայաստանից է:
Իրենց մասնակցությունը հաստատել են նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես նաև Թուրքիայի փոխնախագահը, Ադրբեջանի հանրապետության խոսնակը, Չեխիայի սենատի, Լիտվայի և Սերբիայի խորհրդարանների ղեկավարները, Ռումինիայի փոխվարչապետը, Մոլդովայի արտգործնախարարը, Թուրքմենստանի առևտրի նախարարը և այլք: