DCFTA- Եվրոմիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր

DCFTA-  Եվրոմիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի  համաձայնագիր

Խորը և համապարփակ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը (DCFTA) Վրաստանի և Եվրոմիության միջև զուգորդման վերաբերյալ համաձայնագրի (AA) մասն է։

DCFTA-ի նպատակը փոխադարձաբար շահավետ սկզբունքների վրա հիմնված առևտրային հարաբերությունների ձևավորումն է և առաջարկում է առևտրային գործընկերներին շուկայական հասանելիության լավագույն պայմաններ: Այս նպատակով, ռեգուլյացիաների մոտեցման ճանապարհով, շուկայական հասանելիությանը աջակցելու համար DCFTA-ն երկու կողմերի միջև ստեղծում է առևտրային ռեժիմ, կարճ ասած’ DCFTA-ն հնարավորություններ է ընձեռում Վրաստանում ապրող ձեռներեցներին իրենց մթերքը հանել Եվրասիական միության միասնական շուկա՝ առանց սակագնային խոչընդոտների։

Եվրոմիությունից հետո ամենամեծ առևտրային գործընկերների ցուցակում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են՛ Կանադան (15%), Թուրքիան (միջինը 13%), Ռուսաստանը (միջինը 7%), Չինաստանը (միջինը 6%) և Ադրբեջանը (5%-ից ավելի)։ Վրաստանի բաժինը կազմում է Եվրոմիության ամբողջ առևտրային շրջանառության 0,1% և վրացական մթերքը հիմնականում արտահանում են Բուլղարիան, Իտալիան և Գերմանիան։
Վրաստանում DCFTA-ի իմպլեմենտացիան ազդում է բոլոր տեսակի բիզնեսի և ոչ միաjն արտահանող փոքր և միջին ձեռնարկությունների վրա, օրինակ՛ DCFTA-ի իմպլեմենտացիան Վրաստանին պարտավորեցնում է համապատասխանեցնել Եվրոմիության սանիտարական և ֆիտոսանիտարական օրենսդրությանը: Դա նշանակում է, որ վրացի ձեռներեցները ընտրած ոլորտների համար պիտի ապահովեն նոր պահանջներ, սա ոչ միայն կբարելավի տեղական ապրանքի որակը և սպառողների անվտանգությունը, այլ նաև կտա համաշխարհային արտահանման լայնացման հնարավորություն։

Ի՞նչ են կարող առաջարկել վրացի ձեռնարկատերերը Եվրոմիության միասնական շուկային։
 Նոր կամ սառեցրած բանջարեղեններ;
 Ձկան և մսի ալյուր, հատիկներ;

Արտահանումը Եվրոմիության միասնական շուկայում։
Եվրոմիության միասնական շուկա մտնելու ինչպիսի՞ խոչընդոտներ կան Վրաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների համար՛
 Եվրոմիության անդամ երկրների միջև գործընկերների սակավությունը;
 Եվրոմիության միասնական շուկայում արտահանման ընթացակարգի վերաբերյալ անբավարար տեղեկատվությունը;
 Արտադրության փոքր ծավալ, որը չի ապահովում արտահանման արդյունավետությունը;
 Արտահանման համար բավարար ծավալի ապրանք արտադրելու ռեսուրսների սակավությունը;
 Եվրոմիությունում արտահանման համար անհրաժեշտ որակը հաստատող վկայագրի բացակայությունը;
Սրա հետ մեկտեղ հայտնաբերվեցին արտահանմանը խանգարող այլ գործոններ՛
 Ընկերությունների փոքր մասշտաբները;
 Արտադրության անպատշաճ չափանիշերը;
 Անբավարար տեղեկատվություններ նպատակային շուկայի մասին;
Եվրոմիության միասնական շուկա արտահանման համար պետք է՛
 Ուսումնասիրեն որքանով է ապահովում նրանց մթերքը DCFTA-ի կողմից սահմանած նորմերին;
 Որոշեն արդյոք ապահովում է, թե ոչ նրանց մթերքը Եվրամիության որակի չափանիշերը;
 Գտնեն Եվրոմիության միասնական շուկա անցնելու կոնկրետ ճանապարհներ, օրինակ, եվրոմիության մեկ կամ մի քանի անդամ երկրներում գործընկերներ գտնելը;

Ապրանքի ծագման կանոնները
Ապրանքի ծագման կարգը հարկավոր է միջազգային վաճառման համար նախատեսած կոնկրետ մթերքի կանոնավոր ծագման երկիրը որոշելու համար։ Ծագման կանոնները բաժանվում են երկու կատեգորիայի՛
1. Ոչ արտոնյալ ծագման կանոնները օգտագործում են, որպեսզի սահմանեն աջակցման ռեժիմը, հակադեմպինգային և փոխհատուցման տոկոսադրույքը, պաշտպանական միջոցառումները, քանակական և սակագնային քվոտաները, ծագման նշումը և առևտրի վիճակագրությունը։ Ոչ արտոնյալ կարգերի համաձայն երկիրը համարվում է մթերքի ծագման երկիր այն դեպքում, եթե մթերքը ամբողջությամբ ստացած է կամ արտադրված է կոնկրետ այս միակ երկրում։ Ոչ արտոնյալ ծագման կարգերը կարգավորվում են համաշխարհային առևտրային կազմակերպության 1994 թվականի ընդհանուր պայմանագրով սակագների և առևտրի մասին նաև 1974 թվականին Կիոտայի միջազգային կոնվենցիային ընդունած լրացուցիչ մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման վերաբերյալ։

2. Ոչ արտոնյալ ծագման կանոնները օգտագործվում են ոչ արտոնյալ սակագները որոշելիս, արտահանման նպատակների համար հատուկ առևտրային ռեժիմը օգտագործելիս։ Գործիքները, որոնք կարգավորում են ոչ արտոնյալ ծագում ունեցող կանոնները, պարունակում են երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր ազատ առևտրի և կոնկրետ երկրների ազգային կանոնադրության համապատասխան։

Մթերքի Եվրոմիությունում արտահանման ժամանակ մաքսային հարկը հաշվելիս հարկավոր է ի նկատի ունենալ այն գործոնները, ինչպիսիք են՛մթերքի գինը, ապրանքի կոդը, ծագման երկիրը, նաև այլ հնարավոր սահմանափակումներ և պահանջներ։

DCFTA-ն հնարավորություն է տալիս չմուծել արտահանման հարկը եթե ապահովվեն որոշակի նախապայմաններ (տես համաձայնագրության 26-րդ հոդվածը), Վրաստանի եվ Եվրոմիության միջև առևտրային ակտիվությունների նպատակների համար օգտագործվում են ոչ արտոնյալ ծագման կանոնները։ Որպեսզի ընկերության վրա տարածվեն ոչ արտոնյալ ծագման կանոնները և ընկերությունն օգտվի եղած հնարավորություններից, նա պիտի ապացուցի, որ իր ապրանքը իրոք վրացական ծագում ունի։
Ապրանքը Եվրոմիություն արտահանելու նպատակով վրացական ծագման կարգավիճակ ձեռք բերելու համար հարկավոր է կատարել ասոցացման համաձայնագրի առաջին արձանագրության պայմանները։ Այս պայմաններն են՛
1. Ապրանքը պիտի լինի արտահանած Վրաստանում;
2. Ապրանքը լիովին պիտի լինի արտադրված Վրաստանում, սակայն նրա արտադրման նյութը բավականաչափ մշակված է Վրաստանում։
Ապրանքը համարվում է լրիվ արտահանած Վրաստանում՛
 Վրացական հողից կամ ծովի հատակից հանված հանքանյութերը;
 Վրաստանում աճեցրաճ բուսական արտադրանքը;
 Վրաստանում ծնված և աճեցված կենդանի անասունները;
 Վրաստանում աճեցված կենդանի ապրանքներից պատրաստված ապրանք;
 Վրաստանում որսորդությունից և ձկնորսությունից ստացած ապրանք;
 Ծովում ձուկ որսալով ստացած կամ ծովից հանված այլ արտադրանքներ, Վրաստանի տարածքային ջրերից դուրս, Վրացական դրոշի տակ լողացող ծովագնացության միջոցներով;
 Վրաստանում ձեռք բերված իրերը, որոնք օգտագործվում են միայն հումքը վերականգնելու նպատակով, ներառյալ օգտագործված անվադողերը, որոնք օգտագործվում են որպես թափոն;
 Թափոնները, մետաղի ջարդոնը, որոնք առաջացել են Վրաստանում իրականացվող արտադրական աշխատանքների արդյունքում;

Վրաստանում բավականաչափ մշակած արտադրանք համարվում է յուրաքանչյուր արտադրանք, որի ծագումը լրիվությամբ վրացական չէ, բայց ապահովում է ասոցացման համաձայնագրի առաջին արձանագրության II հավելվածի պահանջները։ Չնայած առաջին արձանագրութան II հավելվածի պահանջների ապրանքը արտադրելիս հնարավոր է օգտագործեն ծագում չունեցող նյութեր, այն պայմանով եթե ՝
 Նրա ամբողջ արժեքը չի գերազանցում տվյալ արտադրանքի ֆրանկո-գործարանի գինը
 Ծագման ստատուս չունեցող նյութերի առավելագույն արժեքի ցանկում /II հավելված/ տրված յուրաքանչյուր տոկոսը չի ավելորդում այս կետը օգտագործելիս:

Նշում. Ոչ բավարար մշակվող վերամշակում համարվում է՝

 Պահածոյացման գործողությունները փոխադրման և պահեստավորման ժամանակ արտադրանքի պիտանիությունը պահպանելու նպատակով;
 Լվացում, մաքպում, փոշու, յուղի, ներկերի և այլ ծածկույթների հեռացում;
 Գործվածքների արդուկում կամ սեղմում;
 Ներկման և փայլեցման պարզ գործողություններ;
 Հատիկեղենի և բրնձի մաքրում, մասնավոր կամ լրիվ սպիտակեցում, փայլեցում և շոկոլադե ծածկույթ անել;
 Շաքարի ներկում և կտորների պատրաստում;
 Փաթեթավորման տարբեր գործողությունների կատարում;
 Արտադրանքի կամ փաթեթի վրա տարբեր կնիքների, ժապավենների, լոգոների և այլ նշանների ամրացում կամ տպում;
 Անասունների մորթ;

Ծագման կարգավիճակ չունեցող նյութերը, որոնց համար տրված կամ կազմած է ծագման վկայագիր, Վրաստանի տարածքում չեն ենթարկվում մաքսատուրքի վերադարձման կամ նրանից ազատման;

Ներմուծող երկրներում ծագման կարգավիճակը հաստատելու նպատակով օգտագործվում է ՝

Շարժման վկայագիր EUR
Տրվում է եկամուտների ծառայության կողմից։ Ծագման հռչակագիրը, հավելվում է հաշվետվությանը, փոխանցման տեղեկագրին կամ յուրաքանչյուր այլ առևտրային փաստաթղթերին և նկարագրում է տվյալ ապրանքը։
Ծագման վկայագիր օգտագործելու իրավունք ունեն՝
 Իրավասու արտահանողը;
 Յուրաքանչյուր արտահանող, մինչև 6000 եվրո արժեքի արտադրանք արտահանման դեպքում;
Նշում. Իրավասու արտահանողի կարգավիճակ ունեցող անձը օգտագործում է ծագման հռչակագիրը անկախ ապրանքի արժեքից։
Իրավասու արտահանողի կարգավիճակ տրվում է եկամուտերի ծառայությունում արած դիմումի հիման վրա;
Նշում. Ծագման հռչակագիր կազմող արտահանողը միշտ պատրաստ պիտի լինի ներկայացնելու վրացական ծագումը հաստատող համապատասխան փաստաթուղթը արտահանման երկրի մաքսային ծառայությանը։
Ծագման վկայագիրը ուժի մեջ է ստանալու պահից չորս ամիս, և այս ընթացքում պիտի ներկայացնի արտահանող երկրի մաքսային ծառայությանը։

Եվրոմիություն արտահանելու բոլոր տեսակի գյուղատնտեսական մթերքները և ապրանքը պիտի համապատասխանի սանիտարական և ֆիտոսանիտարական չափանիշերին (SPS)։
Սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցառումները հաճախ անհրաժեշտ են մարդկանց, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության անվտանգությունը ապահովելու համար, նաև արտահանելու ապրանքից առաջացած ռիսկերից պահպանելու համար;

Ի՞նչպես են արտադրելու վրացի ձեռներեցները մթերք, որ ապահովեն Եվրոշուկայի պահանջները և ստանդարտները։
Առաջին հերթին պիտի ապահովեն «Վրաստանի մթերքի անվտանգության գործակալության սահմանած չափանիշերը»՝ nta.gov.ge
Եվրոպական սուպերմարկետների ցանցերը հաճախակի պահանջում են մթերքի անվտանգության այնպիսի ստանդարտներ, ինչպիսիք են՝
Good Agricultural Practice
Global G.A.P.

Ծագման հռչակագիրը օգտագործելու իրավունք ունեն՝
Ներկայումս Եվրոմիության միասնական շուկայում օրգանական մթերքի մեծ պահանջ կա։ Օրգանական է կոչվում այն սնունդը, որը արտադրելիս օգտագործվում է արհեստական պարարտանյութեր, պեստիցիդներ, աճը կարգավորողներ և անասունների սննդի լրացումներ, նաև ըստ ստանդարտների արգելված է GMO-ի օգտագործումը օրգանական ապրանք արտադրելիս։
Մթերքի վերամշակման պրոցեսում անհրաժեշտ չափանիշերը ապահովելու համար արտադրողները պետք է օգտագործեն HACCP, որը ներկայանում է միջազգային մակարդակով ճանաչված համակարգ՝ մթերքի վտանգի ռիսկերը նվազեցնելու նպատակով։ HACCP համակարգը օգտագործվում է սննդի շղթայի բոլոր փուլերում՝ արտադրելուց մինչև դիստրիբուցիա և այլն;

Ո՞րոնք են Եվրոմիության միասնական շուկայում հաջողության հասնելու հնարավոր ռազմավարությունները։
 Եվրոմիությունում հիմնադրված մեծ ընկերությունների ենթակոնտրակտոր լինելը։
 Գտնել այնպիսի սեկտոր, որտեղ մրցակցությունը ցածր է;
 Մեծ ընկերությունների կողմից չկա հետաքրքրվածություն;
 Սեկտորը շատ բարդ է ուրիշների համար;
Այսպիսին կարող են լինել փոքր ձեռնարկությունները, որոնք արտադրում են հուշանվերներ և ֆոլկլորային իրեր, օրինակ վրացական ժողովրդական հագուստ և հուշանվերներ, կամ վրացական պանրի ունիկալ տեսականին՝ «գուդա», որը արտահանվում է ԱՄՆ-ում և ունի բարձր հավելյալ արժեք։

Ինչպե՞ս գտնել բիզնես-գործընկեր Եվրոմիությունում։
Համացանցը պոտենցիալ բիզնես-գործընկեր գտնելու ամենապարզագույն միջոցն է։ Ամենավստահելին «Եվրոպայի ձեռներեցների ցանցն» է (EEN- ): Յուրաքանչյուր երկրում EEN-ն ունի տեղական կոնտակտային կետ։ Վրաստանում այդպիսիք երեքն են՝ «Արտադրիր’ Վրաստանում», «Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալություն», «Վրաստանի առևտրային-արդյունաբերական պալատ»։ Միջազգային մակարդակով գործընկերություն հաստատելու համար կապ է հաստատում երեք կազմակերպությունից մեկի հետ։
EEN-ի ուղեցույց 3 քայլ։

Քայլ 1: Ձեռներեցը կապ է հաստատում EEN-ի կոնտակտային կետերից մեկի հետ, այնտեղ փորձագետները կքննարկեն ձեռներեցի/ընկերության կարիքներն և նպատակները, կգնահատեն նրանց պատրաստվածությունը միջազգային գործընկերության առումով և կորոշեն գործընկեր գտնելու ուղին։ Առաջին քայլի ընթացքում վրացական ընկերությունը պետք է լրացնի EEN-ի՝ այսպես կոչված «գործընկերային հնարավորությունների» ձևը, որը տեղադրվումէ EEN-ի վեբկայքում եվ միաժամանակ ուղարկվում է խորհրդատվական ընկերությանը։ Ընկերության փորձագետը փնտրում է գործընկեր, հետաքրքրություն հայտնելու դեպքում՝ կազմակերպում կողմերի հանդիպումը։

Քայլ 2: EEN-ի ցանցի փորձագետները գտնում են պոտենցիալ գործընկերներ աշխարհի 60-ից ավելի երկրներում գործող գործընկերներ փորձագետների և առցանց բազայի միջոցով։

Քայլ 3:Համապատասխան գործընկերներ գտնելուց հետո «Եվրոպայի ձեռներեցների ցանցի» փորձագետը գործընկերության ամբողջ ժամանակաշրջանում նրան ապահովում է խորհուրդներով և իր աջակցությամբ։
Բանակցության ընթացքում վրացական ընկերությունը պատրաստ պետք է լինի ուղարկել գործընկերոջը նմուշներ, հավաստագրեր և այլ փաստաթղթեր, որոնք կպահանջի արտասահմանյան ընկերությունը։
Նպատակային երկրում գործընկեր գտնելու համար առաջին հերթին պետք է պատրաստել ընկերության պրոֆիլը հետևյալ տվյալներով՝
Անվանում
Գործունեություն
Վեբ-կայք
Հասցե
Կոնտակտային անձ
Կոնտակտային տեղեկություն
Հեռախոս
Էլ-փոստ
Պատմություն
Գլխավոր տնտեսական տվյալներ
Աշխատակազմի քանակը
Միջին վարձատրությունը
Ապրանք և ծառայություն
Արտադրական հզորություն
Սարքավորումներ և մատակարարներ
Գլխավոր շուկաներ
Կազմակերպում և մենեջմենտ
Ֆինանսական վիճակ
Հիմնական խնդիրներ
Ընկերության կարճաժամկետ խնդիրներ
Ընկերության երկարաժամկետ նպատակներ
Ընկերության պոտենցիալ օգնության ոլորտներ
Բացի սրանից ընկերությունը պետք է պատրաստի գովազդային նյութեր, որոնք կնկարագրեն ընկերության ապրանքը և արտադրական միջոցները և կլրացնեն «Գործընկերության հնարավորութըունների ձևը»:

Եվրոմիություն արտահանման կարևոր գործնական քայլերը։
Վրացական ձեռնարկությունները պետք է իմանան որ սա ոչ պարզ գործընթաց է և կոնկրետ արդյունքների հասնելու համար հարկավոր է շատ ժամանակ։ Եվրոմիության շուկայում ապրանքի արտահանման համար պետք է անցնել հետեվյալ փուլերը՝
1. Անցկացնել շուկայի հետազոտում և գնահատում, թե որքանո՞վ է մրցունակ ձեր արտադրած մթերքը Եվրոմիության նպատակային շուկայում;
2. Գնահատեք, թե որքանո՞վ է համապատասխանում ընկերության արտադրած ապրանքը վրացական կանոնադրության պահանջներին և DCFTA-ի կանոնակարգերին;
3. Գտեք պոտենցիալ գործընկեր, որը աշխատում է եվրոմիության շուկայում և ձեր ապրանքը համապատասխանեցրեք նրա պահանջներին;
4. Պոտենցիալ գործընկերներին ուղարկեք ապրանքի նմուշներ, որպեսզի համոզվեք, որ ձեր ապրանքը բավարարում է գործընկերոջ բոլոր պահանջները, հարկ եղած դեպքում բարելավեք ձեր ապրանքը ըստ նրանց պահանջների;
5. Համաձայնվեք մթերքի գնի, չափի և առաքման գրաֆիկի շուրջը;
6. Պարզեք իրավական հարցերը և պատրաստեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ապրանքը արտահանելու համար;
7. Գտեք տրանսպորտավորման վստահելի և էֆեկտիվ ճանապարհներ, որոնք կտան հնարավորություն ապրանքը լավագույն գնով և սահմանված ժամկետում մատակարարել ձեր գործընկերոջը,
8. Ձևակերպեք ձեր բիզնես գործընկերոջ հետ կոնտրակտ և սկսեք գործունեությունը:



Opinion, pooling and voting