
Դեկտեմբերի 16-ին Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնում անցակցվեց նկարների ցուցահանդես «Եվրոպական Վրաստանն իմ աչքերով» խորագրով, որին մասնակցում էին «PITA» երիտասարդական կենտրոնի ակտիվիստները և Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնի սաները:
Մասնակիցները թղթին էին հանձնել եվրոպական Վրաստանի մասին իրենց պատկերացումները: Ցուցահանդեսի վերջին երկու կենտրոնների ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության մասին և հաճախակի կազմակերպել համատեղ միջոցառումներ: Բորիս Ղարսլյան