
Դեկտեմբերի 17-ին Նինոծմինդայի քաղաքապետանի շենքում էին հավաքվել Նինոծմինդա քաղաքի բնակիչները, ովքեր պահանջում էին ղեկավարությունից լուծում տալ խմելու ջրի խնդրին:
Ամեն տարի, երբ գալիս է ձմեռը, Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի բնակիչները կանգնում են խմելու ջրի անբավարարության խնդրի առջև:
Նրանք նշում են, որ ստիպված ջուր են կրում հարևանների տներից: Նրանք անհանգստանում են, որ անկանոն ջրամատակարարման պատճառով սառնամանիքների պայմաններում ջուրը կարող է սառչել և այդպիսով նրանք ամբողջովին կզրկվեն խմելու ջրից:
Քաղաքապետարանում բնակիչներին խոստացել են հենց այսօր լուծում տալ խնդրին՝ միացնելով Դիլիֆ գյուղի ջրագիծը:
Խնդրի լուծման մանրամասների մասին NOR ռադիոկայանը կտեղեկացնի ավելի ուշ: