Դեկտեմբերի 16-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում կայացավ հոբելյանական համերգ՝ նվիրված «Փարվանա» համույթին:
Համերգը նվիրված էր «Փարվանա» համույթի գործունեության 17 ամյակին և երիտասարդ «Փարվանա» համույթի 10 ամյակին:
2 ժամյա համերգի ժամանակ հանդիսատեսին ներկայացվեց 25 տարբեր պարային համարներ:
Բեմահարթակում տեղադրված էկրանին ցուցադրվեցին «Փարվանա» համույթի ելույթների լուսանկարները և տեսանյութերը:
Նշենք, որ Սևակ Բդոյանը, Զեփյուռ և Աղավնի Ղարսլյանները արդեն 10 տարի է ուսուցանում են ժողովրդական պարեր Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում: Այս տարիների ընթացքում «Փարվանա» համույթը հանդես է եկել տարբեր փառատոններում և համերգային ծրագրերում, որտեղից վերադարձել է պատվոգրերով, դիպլոմներով և գավաթներով:
Մանրամասների մասին զրուցեցինք պարուսույց Սևակ Բդոյանի հետ.
Բորիս Ղարսլյան