Զուրաբիշվիլին իր պարտականություններին է անցնում նախագահական նոր նստավայրում

Զուրաբիշվիլին իր պարտականություններին է անցնում նախագահական նոր նստավայրում

Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիսավոր պայմաններում մուտք կգործի Աթոնելի փողոցի վրա գտնվող նախագահական նստավայր։

Վրաստանի 5-րդ նախագահը հրաժարվելով Հավլաբարի նստավայրից, ավելի վաղ ցանկություն էր հայտնել իր պարտականություններին անցնել Օրբելիանի իշխանի դղյակում: Հիշյալ նստավայրը, Վրաստանի գործող իշխանությունները վերանորոգել էին՝ Սաակաշվիլիից հետո մյուս նախագահներին տրամադրելու նպատակով։

Զուրաբիշվիլին նստավայր կմտնի մամուլի ներկայացուցիչների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Լաշա Ժվանիան, որը հավանաբար կղեկավարի Զուրաբիշվիլիի աշխատակազմը։

Նրա խոսքով, հաշվի առնելով, որ Աթոնելիի փողոցում տեղակայված նստավայրի նախագահական թևի ներքին հատվածում վերանորոգման աշխատանքները դեռևս ավարտված չեն, նախագահը ժամանակավորապես կաշխատի վարչական հատվածում:

www.aliq.ge