
Դեկտեմբերի 17-ին մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Ս. Վարվառայի օրվան նվիրված միջոցառում-փառատոն:

Փառատոնին մասնակցում էին տարբեր մշակույթներ ներկայացնող պարային խմբեր, ինչպես նաև երգչախմբեր:

՛՛Գուգարք՛՛ համույթ
Փառատոնի նպատակն էր Ս. Վարվառայի օրվա կապակցությամբ միասին ներկայացնել Վրաստանում բնակվող տարբեր ազգերի մշակույթը: Փառատոնին մասնակցում էին Կաթնատուի ՛՛Գուգարք՛՛ պարի համույթը՝ պարուսույց Լուսինե Մզիկյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ փառատոնին մասնակցում էին Նինոծմինդայի ՛՛Սայաթ-Նովա՛՛ երգի համույթը՝ երգուսույց Հայաստան Իսպիրյանի գլխավորությամբ:

Արսեն Իսպիրյան

Մանուկ Իրիցյան

Ռեմիկ Մարկոսյան

Մասնակիցները նաեւ արժանացան դիպլոմների եւ մեդալների:


