Փարվանայի լեռնանցքում վերականգնվել է կցորդով ավտոտրանսպորտի երթևեկությունը,- այս մասին Առաջին ալիքի փոխանցմամբ տեղեկություն է տարածել շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:
Վարչության տեղեկությամբ, երթևեկությունը հնարավոր է դարձել վերականգնել մաքրման աշխատանքներից հետո, արդյունքում, ներքին պետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդայի ավտոճանապարհին բոլոր տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է: