Վրաստանը դիտարկում է իր արտադրանքը նաև Ադրբեջանի տարածքով Ռուսաստան տեղափոխելու տարբերակը

Վրաստանը դիտարկում է իր արտադրանքը նաև Ադրբեջանի տարածքով Ռուսաստան տեղափոխելու տարբերակը

Վրաստանի Գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Վրաստանն ուսումնասիրում են վրացական արտադրանքը ռուսական շուկա հասցնելու տրանսպորտային ուղիների հարցը։
«Ռոսպոտրեբնադզոր»-ի (ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայություն-Tert.am) փորձագետները փետրվարի 25-ից մարտի 1-ն ուսումնասիրություն են անցկացրել վրացական գինի և հանքային ջուր արտադրող ընկերություններում, ինչն ապրանքը Ռուսաստան արտահանելու նախապայմաններից մեկն էր։
Ստուգումն իրականացվել է հաջողությամբ։։ «Ռոսպոտրեբնադզոր»-ը վրացական գինի արտադրող 36 ընկերությունների և հանքային ջրի 4 արտադրողների Ռուսաստանում արտադրանքն իրացնելու թույլտվություն էր տվել։
Ընդհանուր առմամբ ռուսական շուկայում իր արտադրանքը ներկայացնել ցանկացել է 93 վրացական ընկերություն։
«Ինչ վերաբերում է առաքմանը, ինձ թվում է, որ Լարսն ամենավստահելի տարբերակն է, սակայն բանակցությունները դեռ շարունակվում են և քննարկվում են տարբեր տարբերակներ։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ընկերությունները կարողանան իրենց արտադրանքը տեղափոխել նաև երկաթուղային ճանապարհով, որը, հավանաբար, կանցնի Ադրբեջանով»,-ասել է Դավիթաշվիլին։
Նա նշել է, որ կա նաև երրորդ տարբերակը՝ բեռների տեղափոխումը լաստանավով՝ դեպի Նովոռոսիյսկ։tert.am



Opinion, pooling and voting