Իշլի քյուֆթայի վրայի շերտը պատրաստելու համար օգտագործում ենք 500 գր տավարի անյուղ միս, որին ավելացնում ենք 500 գր բլղուր, աղում միասին, ապա համեմում կարմիր պղպեղով, աղով, ավելացնում նաև քիմիոն, բահար:
Իշլի քյուֆթայի միջուկը պատրաստելու համար յուղով տապակում ենք կտրտած կամ աղացած գլուխ սոխը մոտ 3 հատ, 1կգ տավարի անպայման յուղոտ միս, կարմիր պղպեղ, աղ և ցանկության դեպքում ավելացնում նաև մանրացված ընկույզ, նաև՝ կանաչի:
Երբ արդեն պատրաստ է միջուկի և վերին շերտի միսը, հարկավոր է բլղուրով մսի զանգվածից գնդեր պատրաստել և լցոնել միջուկով՝ տալով կիտրոնի տեսք: Իշլի քյուֆթան խաշելուց հետո սովորաբար մատուցում են կիտրոնով:
Բարի ախորժակ