Մեծ Գոնդուրայում արդեն պատրաստ են Ամանորին

Մեծ Գոնդուրայում արդեն պատրաստ են Ամանորին

Նոր տարուն յուրահատուկ կերպ են պատրաստվում աշխարհի բոլոր անկյուններում։Տարատեսակ միջոցառումներն ու տոնական արդուզարդը առանձնահատուկ փայլ ու շքեղություն են հաղորդում քաղաքներին ու գյուղերին։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղն ևս անմասն չի մնում տոնական միջոցառումների շարքից։

2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտներն արդեն համատեղ ջանքերով զարդարել են գյուղը։ Մշակույթի տան դիմաց մշտադալարության խորհրդանիշ տոնածառն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցրել, երփներանգ լույսերն ու վառվռուն աստղն արդեն գրավել են ոչ միայն տեղացիների, այլև անցորդների ուշադրությունը։ Այժմ նույն դասարանի աշակերտներն ու աշակերտուհիները մեծ հաճույքով են պատրաստվում ամանորյա միջոցառոմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին:

Նյութը պատրաստել է NOR ռադիոյի կամավոր Արմենուհի Շիրինյանը



Opinion, pooling and voting