
Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ժամը 01:00-ին Նինոծմինդա քաղաքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Mercedes Benz C մակնիշի մեքենան, կորցնելով ինքնակառավարումը, բախվել է էլեկտրասյանը, իսկ այնուհետև՝ բախվել աղբարկղին:
Վթարի արդյունքում վարորդը ստացել է թեթևակի վնասվածքներ: Mercedes Benz C մակնիշի մեքենան ամբողջությամբ շարքից դուրս է եկել և վերանորոգման ենթակա չէ: Վթարի վայրում աշխատել են Շտապ Օգնության և Ճանաարհային ոստիկանության աշխատակիցները:
Մանրամասները դիտեք լուսանկարներում.