
Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի և հուշարձանների պահպանության ծառայությունը անցկացրեց ավանդական դարձած հանդիպում մունիցիպալիտետի գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին 42 աշակերտ, ովքեր գալիք տարում ավարտելու են դպրոցը ոսկե մեդալով: Հանդիպմանը նաև ներկա էին մանկավարժներ և դպրոցների տնօրենները:
՛՛Դուք հանդիսանում եք մեր ոսկե ապագան՛՛,- իր խոսքում նշեց ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը: Նրա խոսքով այս հանդիպումը նպատակ ունի խրախուսելու աշակերտներին և խորհուրդ տալու մասնագիտության ընտրության հարցում:
Հանդիպման ավարտին աշակերտները ստացան գալիք տարին խորհրդանշող հուշանվերներ խաղալիք խոզի տեսքով: