
Տեղացած առատ ձյան պատճառով Նինոծմինդա-Ծալկա ճանապարհը փակ է խոշոր բեռնատար մեքենաների համար:
Այդ մասին տարածած հայտարարությունում տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:
Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա պետական նշանակության մայրուղու 94-ից մինչև 110 կմ հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։