
Նախորդ գիշեր Նինոծմինդայի մունիցիպալիտետում տեղացած ձյան պատճառով մունիցիպալիտետի շատ ճանապարհներ անանցանլի են:
Հատկապես անանցանելի են Հեշտիա, Կաթնատու և Օրոջալար գյուղեր տանող ճանապարհները:
Ինչպես տեղեկացանք ՛՛Դորոժնիկ՛՛ ՍՊԸ-ի ղեկավար Արմեն Նորսոյանից, օրվա ընթացքում կիրականացվեն ձնամաքրման աշխատանքներ և կբացվեն բոլոր ճանապարհները: Նրա խոսքով, մեր զրույցի պահին ձնամաքրման տեխնիկան աշխատում էր Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհին: