Ներկայացնում ենք 3 հիթային ամանորյա երգեր, եւ հակիրճ պատմություններ այդ երգերի մասին, լսեք եւ միեւնույն ժամանակ կարդացեք:
«All I Want for Christmas Is You»-Մրայա Քերրիի ամանորյա երգը, որն առաջին անգամ հնչել է 24 տարի առաջ, համարվում է ամենատարածված հիթերից: Այս տարի այն կրկին ռեկորդ է սահմանել: Billboard հարթակում երգը հայտնվել է 7-րդ հորիզոնականում: Spotify ցանցում I Want for Christmas Is You երգը դեկտեմբերի 24-ին՝ կաթոլիկների Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին, լսել են 10,8 միլիոն անգամ: Մրայա Քերին 1994 թվականից ի վեր հսկայական հոնորարներ է ստանում այս երգի համար: Գումարը հասնում է տարեկան մոտ կես միլիոն դոլարի:
Երգը գրվել է ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի եւ Ուոլտեր Աֆանասեֆի կողմից Քերիի «Merry Christmas» չորրորդ ստուդիական ալբոմի համար։ Այն երգչուհու առաջին երգն է, որ նվիրված է Սուրբ ծննդյան տոնին։ 2010 թվականին Rolling Stone հեղինակավոր հրատարակչությունը երգը տեղադրել է «Ռոքնռոլի դարաշրջանի սուրբծննդյան լավագույն երգերի շարքի» չորրորդ հորիզոնականում՝ երգն անվանելով «տոնական ձևաչափ»։
«Last Christmas»- բրիտանական փոփ-դուետ Wham-ի երգը, թողարկված 1984 թվականին ռեկորդ-ընկերություն Epic Records-ի կողմից, double A-side ձևաչափով «Everything She Wants»-ից։ Այն գրվել է Ջորջ Մայքլի կողմից, ով դուետի անդամ է։ Երգը հնչել է այլ արտիստների կատարմամբ, ամբողջ տարիների ընթացքում, այդ թվում երգչուհի Cascadai կատարմամբ: Wham-ը զբաղեցրեց առաջին հորիզոնականը 1984 թվականին UK Singles Chart-ում, նրանց ամանորյա սինգլը զբաղեցրեց առաջին տեղը Frankie Goes to Hollywood-ում, «The Power of Love» երգի հետ միասին։ Երգի կրկնօրինակների շատ վաճառքի շնորհիվ, Band Aid նախագիծը, նվիրաբերեց «Last Christmas/Everything She Wants-ի բոլոր օգուտները սովամահ Եթովպիային։ «Last Christmas»-ը դարձավ #1 սինգլը տարբեր երկրներում: Սինգլը վաճառվեց ավելի քան մեկ միլիոն օրինակով և դարձավ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենավաճառվածը, բայց չհասավ առաջին հորիզոնական։ Մեկ տարի անց, երբ սկսվեց Սուրբ Ծնունդը այն հասավ 6րդ հորիզոնական։ 1986 թվականի Սուրբ Ծննդիի ժամանակ Wham!-ը հայտնվեց թոփ 40-ում։
Երգը աստիճանաբար հայտնի է դարձել Ճապոնիայում և ի վերջո դարձել է ամենաշատ վաճառվող սինգլը, որը երկրում չհայտնվեց թոփ 10-ի մեջ, բայց ապագայում վաճառվել է 600,000 օրինակով, և 1992 թվականին զբաղեցրել է 12րդ տեղը։ 1997 թվականից ամեն տարի երգը մտնում է German Singlecharts-ում, մինչև 2007 թվական, 4րդ հորիզոնական։ Ռադիո հիթ-շքերթներում այն ամեն տարի մտնում է լավագույն 5-ի մեջ։
2007 թվականին թրեքը նորից մտավ UK Top 20-ում և պայթեցրեց UK iTunes Top 10-ը։ 2008 թվականին երգը նորից մտավ UK Singles Chart, բայց այս անգամ #36 համարի ներքո և հասավ մինչև #26։ 2009 թվականին երգը նորից մտավ UK Singles Chart #39 համարով։2009 թվականին երգը մտավ Spanish Lista de Canciones (Singles Chart) #9 համարի ներքո։
«Happy New Year» (անգլ.՝ Շնորհավոր Նոր տարի), շվեդական ABBA խմբի երգը՝ 1980 թվականին թողարկված Super Trouper ալբոմից։ Երգի աշխատանքային անունն ավելի զվարճալի է՝ «Հայրի՛կ, չհարբես Սուրբ ծնունդին» (անգլ.՝ «Daddy Don’t Get Drunk on Christmas Day»։ Երգը ընդգրկվել է տարբեր երկրների երաժշտական լավագույն չարթերում և այն մինչև օրս համարվում է հիթային, հատկապես ամանօրյա օրերին:
Շվեդիայում սինգլը դարձել է «ոսկե»։