Լենինականյան փողոցում լուծում է ստացել խմելու ջրի խնդիրը:
Նինոծմինդա քաղաքի Համընդհանուր ջրամատակարարող ընկերության աշխատակիցները իրականացրել են հմապատասխան աշխատանքներ, որից հետո խնդիրը լուծվել է, և բնակիչներն արդեն ունեն խմելու ջուր:
Հիշեցնենք, որ Լենինականյան փողոցի բնակիչները դիմել էին NOR ռադիոկայանին, որ արդեն 3 օր է զրկված են խմելու ջրից: