2018 թվականի դեկտեմբերի 19 -ին Նինոծմինդայի շրջանային ժողովը հաստատեց 2019 թվականի բյուջեն, որը կազմում է 5՝648 ՝400լարի: Տվյալ բյուջեից շրջանի 31 գյուղերից, միայն 12 գյուղում է նախատեսված կատարել տարբեր բնույթի շինաշխատանքներ : Իսկ մնացած գյուղերում առայժմ ոչինչ չի նախատեսվում: Շինաշխատանքներ կտարվեն շրջանի հետեւյալ գյուղերում՝ Փոկա, Գանձա, Սաթխա, Մ.Գոնդուրա, Օրոջալար, Սպասովկա, Մամզարա, Ժդանովական, Գորելովկա, Ուչմանա եւ Տամբովկա: Գյուղերի բնակիչները բարձրաձայնել են այն խնդիրները որոնք լուծման կարիք ունեն: Օրինակ՝ Փ. Արագյալում առկա են հետեւյալ խնդիրները` մինի-մարզադաշտի , մանկապարտեզի բացակայությունը, ակնհայտ է ջրի խնդիրը իսկ ճանապարհները անմխիթար վիճակում են: Շատ խնդիրներ ունեն շրջանի մնացած գյուղերը եւս: Մնացած գյուղերը կընդգրկվեն 2019 թվականի բյուջեի փոփոխվելուց հետո թե ոչ՛ մենք դարձյալ կանդրադառնանք մեր թողարկումների ընթացքում: