
Առատ ձյունը հանդիսացել է մունիցիպալիտետի մի շարք գյուղերի ճանապարհների արգելափակման պատճառ :
Շարունակվում է փակ մնալ Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի և Նինոծմինդա-Բավրա մայրուղին:
Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, հունվարի 9-ին Վրաստանի լեռնային և բարձրալեռ գոտիներում սպասվում են բարդ օդերևութաբանական պայմաններ, ուժեղ ձյուն, որոշ վայրերում մառախուղ և բուք:
NOR ռադիոն կոչ է անում բոլոր վարորդներին խուսափել ճանապարհ դուրս գալուց մինչև ճանապարհների բարելավումը:
Բորիս Ղարսլյան