Հունվարի 10-ի վաղ առավոտվանից Նինոծմինդա-Հայաստան ճանապարհին տարվում են ձնամաքրման աշխատանքներ:
Այս պահի դրությամբ միջպետական նշանակություն ունեցող Նինոծմինդա-Հայաստան մայրուղին բաց է:
Հիշեցնենք, որ առատ ձյան և բքի պատճառով հունվարի 9-ին փակվել էր Նինոծմինդա-Հայաստան մայրուղին , որի հետևանքով գոյացել էր մեքենաների մեծ հերթ:
Հունվարի 9-ի երեկոյան տարված ձնամքրման աշխատանքների արդրյունքում ճանապարհը միակողմանի բաց էր: Իսկ արդեն առավոտյան ճանապարհը բացվեց երկկողմանի ուղղությամբ: