Նինոծմինդայի վարորդները դժգոհ են տեխստուգման պայմաններից

Նինոծմինդայի վարորդները դժգոհ են տեխստուգման պայմաններից

2019 թվականի հունվարից մեքենաների բոլոր տեսակների համար պարտադիր է դարձել մեքենաների տեխնիկական զննում (տրանսպորտային միջոցների ստուգում):

Տեխնիկական ստուգում անցնելու համար Նինոծմինդայի վարորդները պետք է անցնեն ավելի քան 90 կմ ճանապարհ, որպեսզի Ախալցիխեում ստանան այդ փաստաթուղթը:



Այնուամենայնիվ, վարորդները պետք է սպասեն ժամաերով իրենց հերթին: Այսօր, հունվարի 14-ին, Ախալցիխեի տեխնիկական ստուգման կենտրոնում իրավիճակը եռում էր, Նինոծմինդայից մոտ 50 մեքենա սպասում են ժամը 10: 00-ից մինչեւ 17: 00: Նինոծմինդայի ֆեյսբուքյան օգտատերերի տեղեկությունների համաձայն, նրանք զանգահարել են 14-84 թեժ գիծ, որտեղ նրանց պատասխանեցին, որ իրենք տեղյակ են իրավիճակի մասին, բայց չեն կարող օգնել: Եվ այնտեղից զգուշացրել էին, որ եթե այսօր նրանք չհասցնեն ստուգումներ անցնել, ապա վաղը նրանք կտուգանվեն:

Նշենք, որ նորմերին չհամապատասխանելու դեպքում վարորդները պետք է մեկ ամսվա ընթացքում խնդիրը լուծեն: Երկրորդ փորձաքննությունը անվճար է, բայց եթե վարորդը չի լուծում խնդիրը, ապա նա կվճարի 50 լարի տուգանք: