Հունվարի 15-ից մեկնարկում է Վրաստանի նախագահի աշխատակազմի վերակազմավորման առաջին փուլը, երկրորդ փուլը կսկսի մեկ ամիս անց՝ փետրվարի 15-ին: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Խաթիա Մոիսծրափիշվիլին:
Նրա խոսքով դեկտեմբերի 17-ին ուժի մեջ մտած սահմանադրության համաձայն, փոխվել են նախագահի լիազորությունները, հետևաբար նաև աշխատակազմի պարտականությունները: Այսպիսով, նոր նախագահի աշխատակազմում 60 աշխատատեղ կլինի: aliq.ge