
Այսօր ժամը 13: 30-ին Նինոծմինդա-Սաթխա ավտոճանապարհին տեղի է ունեցել խոշոր ավտովթար, միմյանց են բախվել երկու NIVA եւ երկու OPEL մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարի հետեւանքով 4 հոգի տեղափոխվել են Նինոծմինդայի շրջանային հիվանդանոց:
Նինոծմինդայի հիվանդանոցից ստացված տեղեկությունների համաձայն, տուժողները կոտրվածքներ ու վնասվածքներ ունեն:
Վթարը տեղի է ունեցել ճանապարհի վատ տեսանելիության եւ մերկասառույցի պատճառով:
Ներկայումս Նինոծմինդա-Սաթխա ավտոճանապարհը փակ է, պատճառը խցանումն է: