
Նինոծմինդա – Հայաստան ճանապարհը բաց է :
Հիշեցնենք, որ հունվարի 15-ի երեկոյան, եղանակային պայմանների վատթարացման , ուժեղ քամու եւ առատ ձյան պատճառով ճանապարհը փակ էր: Ներկայումս Նինոծմինդա-Հայաստան միջպետական նշանակություն ունեցող ճանապարհը բաց է:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի ուղղությամբ մի քանի ճանապարհներ դեռեւս փակ են: Ներկա պահին հատուկ տեխնիկա է աշխատում, եւ ճանապարհները բացվում են :
Ինչպես հայտնում է վարչության կայքէջը, Նինոծմինդա-Հայաստան սահմանի Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհին (90 կմ -112 կմ) ճանապարհը ազատ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: