Հունվարի 16-ին ժամը 15: 00-ի դրությամբ ձնաբքի պատճառով, փակ է Հեշտիա գյուղական համայնք տանող ճանապարհը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում հարսանիքների շրջանն է: Սակայն Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհը փակ է: Մեքենաների շարասյունը զարդարված հասանիքի համար, ուղեւվորվում էր դեպի Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղ հարսի հետեւից եւ սպասում էին ճանապարհի բացվելուն:
Այս մասին մեզ հաղորդեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչը, ով ճանապարհին է մնացել: Նրա խոսքերով, վարձել են թրթուրավոր տրակտոր եւ շտապել հարսի հետեւից: