Դիդի Դիղոմիի չորրորդ բաժնում հարցաքննում են «ԿազՏրանսԳազ-Թբիլիսիի» այն աշխատակիցներին, որոնք երեկ կանչ էին ստացել և ժամանել Ավթանդիլի փողոց:
Ոստիկանության բաժնում են նաև դատախազության աշխատակիցները: Նրանք լրատվամիջոցների համար պաշտոնական մեկնաբանություն չեն արել և մեկնաբանել են, որ հետաքննության շահերից ելնելով որևէ բան ասել չեն կարող:
Պայթյունը Թբիլիսիում, Դիդի Դիղոմիում տեղի էր ունեցել երեկ երեկոյան: Դեպքի հետևանքով զոհվել է չորս մարդ, տուժել՝ 8-ը: Վեց փոքրահասակ այս պահի դրությամբ մնում է հիվանդանոցում: Կլինիկայից դուրս է գրվել երկու մարդ: Պայթյունի հետևանքով տուժածներին Թբիլիսիի քաղաքապետարանը բնակեցրել է հյուրանոցում: Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Տեղի ունեցածի առնչությամբ սկսված է հետաքննություն: 1tv.ge