
Հունարի 16-ին ժամը 19: 00-ին, Օրլովկա գյուղից դեպի Նինոծմինդա ուղեւորվող DT-75 տրակտորը կորցրել է ճանապարհը, եւ հայտնվել «Կլոր լճում»
Վթարի արդյունքում ոչ ոք չի տուժել, մեխանիկը ժամանակին կարողացել է դուրս գալ տրակտորից:
DT-75 տրակտորի սեփականատիրոջ խոսքերով՝ ով Ախալքալաքից է, չի ցանկացել գնալ ասֆալտապատ ճանապարհով, որպեսզի չվնասի ասֆալտի շերտը:
Դեպքի վայր է մեկնել Նինոծմինդայի փրկարարական ջոկատը, սակայն տրակտորը չի կարողացել դուրս բերել լճից : Ըստ փրկարարների, տրակտորը դուրս բերելու համար հարկվոր է հատուկ տեխնիկա:
Հիշեցնենք, որ այսպես կոչված «Կլոր լիճը» գտնվում է Նինոծմինդայի եւ Մ. Խանչալիի միջեւ: Լճի խորությունը որոշ տեղերում հասնում է մինչեւ 3-4 մետրի:
Մանրամասները մեր տեսանյութում: