Նինոծմինդայի մունիցիպալիտետ գյուղեր տանող ճանապարհները դժվարանանցանելի են

Նինոծմինդայի մունիցիպալիտետ գյուղեր տանող ճանապարհները դժվարանանցանելի են

Նինոծմինդայի մունիցիպալիտետում տեւական ժամանակ է, տեղում է առատ ձյուն , որի պատճառով մունիցիպալիտետի ճանապարհների մեծ մասը անանցանելի կամ դժվարանցանելի է:

Կաթնատու գյուղ տանող ճանապարհը հիմնականում արգելափակված է:

Գոնդուրայի գյուղական համայնք տանող ճանապարհը բացվում է դեպի Ղուլալիս գյուղով: Օրոջալար, Փ. եւ Մ. Խանչալի տանող ճանապարհները
անցանելի են, հատուկ տեխնիկան աշխատում է Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհին:

Ինչպես տեղեկացանք փոխքաղաքապետ Արտավազդ Տոնոյանից, գյուղեր տանող ճանապարհները բաց են, բայց դժվար անցանելի: «Երեկ ամբողջ օրվ ընթացքում հատուկ տեխնիկան աշխատել է Կաթնատու, Օրոջալար , Գոնդուրայի գյուղական համայնքներում, ինչպես նաեւ Հեշտիայի գյուղական համայնք տանող ուղղություններով : Չնայած այն հանգամանքին, որ հատուկ տեխնիկան երեկոյան ժամը 9-ին էր վերադարձել, գիշերվա ժամը 2-ին Գոնդուրայի գյուղական համայնքից ստացվեց զանգ , որ բնակիչները չեն կարող տուն գնալ: Ձյուն մաքրող մեքենան ստիպված էր վերադառնալ վերոնշյալ ուղղությամբ եւ մաքրել ճանապարհը ձյան շերտերից: Բացի այդ, տեխնիկան աշխատել է հունվարի 17-ի ժամը 4-ը, Հեշտիա գյուղի ուղղությամբ », – նշեց քաղաքապետի տեղակալը:

Քաղաքապետի տեղակալն խորհուրդ է տալիս բնակիչներին , տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ թույլ տան ձյուն մաքրող մեքենաներին աշխատել:

https://www.facebook.com/100007885661889/videos/2245617602377740/
https://www.facebook.com/100007885661889/videos/2245617602377740/