Հաստատվել է Նինոծմինդա-Օրոջալար եւ Նինոծմինդա-Սպասովկա ասֆալտապատման նախագիծը

Հաստատվել է Նինոծմինդա-Օրոջալար եւ Նինոծմինդա-Սպասովկա ասֆալտապատման նախագիծը

Հունվարի 18-ին կայացավ Նինոծմինդայի սակրեբուլոյի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեց, Նինոծմինդայի քաղաքապետարանի 2019թ-ի բյուջեի փոփոխության հարցը:

Մասնավորապես, հաստատվեց ասֆալտապատել Նինոծմինդա-Օրոջալար եւ Սաթխա-Սպասովկա ճանապարհները եւ յուրաքանչյուրի համար հատկացվեց 500 000 լարի գումար: Նախագիծը ներկայացրեց ֆինանսական ծառայության պետ Սամվել Արզումանյանը: Հարցը հաստատվեց սակրեբուլոյի պատգամավորների կողմից:

Ինչպես տեղեկացանք սակրեբուլոյի պատգամավորներից, այս անգամ հաստատվեց միայն երկու նախագիծ , քանի որ նախագիծը պատրաստ է սկսվել են աշխատանքներն այս ուղղությամբ: Մոտ ապագայում նախատեսվում է հաստատել ասֆալտապատման մնացած նախագծերը 2,000,000 միլիոն լարի արժողությամբ, որը կֆինանսավորի Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը:

Հիշեցնենք, որ այս տարի նախատեսվում է ասֆալտապատել Նինոծմինդա քաղաքի հետեւյալ փողոցները եւս՝ Իսահակյան, Դերժինսկի, Ծերեթելի, Բաղրամյան, Կամո, Տոլստոյ, Ջափարիձե, Խոջաբեկ, Աբովյան, Լերմոնտով, Թբիլիսյան, Գոգոլի նրբանցք, Կարլ Մարքս փողոցի մնացած մասը, Երեւանյան, Մաշտոց, Շահումյան, Հայկական, ինչպես նաեւ Գոնդուրայի գյուղական համայնք տանող ճանապարհը, եւ Փոկա գյուղում դպրոց տանող ճանապարհը:



Opinion, pooling and voting