Վրաստանի կառավարության անդամների աշխատավարձերը կկրճատվեն 12%-ով, տեղեկացնում է Грузия online-ը։
Վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բիձինա Իվանիշվիլիի որոշմամբ՝ բյուջեից շատ ավելի քիչ միջոցներ են հատկացվելու կառավարության աշխատավարձերի համար։
«Կառավարությունը հրաժարվում է նախկին իշխանությունների փորձից, երբ ամեն ամիս նախարարներն իրենց համար պարգևավճարներ էին դուրս գրում։ Նախարարներն ամեն ամիս, բոլոր հավելավճարներով միասին, առձեռն կստանան 6.300 լարի»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ պարգևավճարներ հատկացվելու են տարին մեկ անգամ։tert.am