Magti-ն և Geocell-ը ծառայությունները թանկացնում են

Magti-ն և Geocell-ը ծառայությունները թանկացնում են

Վրաստանում բջջային կապի խոշորագույն օպերատորներ Magti-ն և Geocell-ը վերանայել են որոշ ծառայությունների սակագները։

Geocell-ում սակագնային աճը կապում են որոշ ծառայությունների ընդլայնման, ինչպես նաև բջջային ցանցում 4.5G տեխնոլոգիայի ներդրման հետ: Վերանայված սակագինը կգործի մարտի 1-ից։

Մարտի 1-ից Geocell-ի բաժանորդները «Նոր փաթեթ ավելին S»-ի համար 5 լարիի փոխարեն 7 լարի կվճարեն, «Նոր փաթեթ ավելին M»-ի համար 15-ի փոխարեն՝ 10 լարի, «Նոր փաթեթ անսահմանափակ»-ի գինը 25-ից 30-ի կհասնի:

Ինչ վերաբերվում է Magti-ին, ապա փետրվարի 18-ից «Պարզ» փաթեթը 25 լարիի փոխարեն կարժենա 30, սակայն, թանկացած փաթեթի հետ բաժանորդները 1000 ՄԲ ինտերնետի փոխարեն կստանան 1500 ՄԲ

Ընկերությունների հայտարարության համաձայն, բջջային ինտերնետի ստանդարտ սակագինը 70 թեթրիից կկրճատվի՝ հասնելով մինչև 10 թեթրիի:



Opinion, pooling and voting