Օրլովկա գյուղի բնակիչների մի մասը գտնվում է «ձյան ճիրաններում»

Օրլովկա գյուղի բնակիչների մի մասը գտնվում է «ձյան ճիրաններում»

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղի բնակիչները գտնվում են ձյան «գերության» մեջ, նրանք չեն կարող դուրս գալ իրենց բակերից:

Ըստ բնակիչների ` ձնաբքից եւ ձնից հետո գյուղամիջյան ճանապարհները փակ են, եւ դեռ շարունակում են փակ մնալ: Փողոցում ձնակույտերը խոչհնդոտ են հանդիսանում ինչպես բնակիչների, այնպես էլ ավտոմեքենաների տեղաշարժի համար: Որոշ մասերում ձնակույտը հասնում է երկու մետրի: Օրլովկա գյուղի բնակիչ Մամիկոն Ֆիդանյանն ասում է, որ տանը տարեց մարդիկ կան՝. «Մենք շտապ օգնություն ենք կանչում, որը չի կարողանում հասնել գրանցված կանչով»:

Բնակիչները խնդրել են տեղական ղեկավարությանը ուշադրություն դարձնել եւ լուծել առկա խնդիրը:

Գյուղի լիազոր Լեւոն Առաքելյանի խոսքով, տեղյակ են առկա խնդրից , եւ վերջերս տրակտոր են ուղարկել այս տարածք ձյունը մաքրելու համար, սակայն տրակտորները չեն կարողացել մաքրել: Օրլովկայից Սպասովկա գյուղի ուղղությամբ տանող ճանապարհը նույնպես փակ է, որի մաքրման համար պետք է հզոր տեխնիկա:

Բնակիչները ստիպված են ամեն օր անցնել այս ճանապարհը
Օրլովկա գյուղի գյուղամիջյան ճանապարհը
Խոշոր ձնակույտը խոչհնդոտ են ոչ՛ միայն տրանսպորտի համար
Երբեմն ձյան բլուները հասնում են երկու մետրի
Սպասովկայից-Օրլովկա տանող ճանապարհը նույնպես փակ է