
Հունվարի 23-ի առավոտյան Նինոծմինդա- Սաթխա ավտոճանապարհին միմյանց են բախվել “Օպել” և “Վազ-21-06” մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևաքնով կա մեկ զոհ և 4 վիրավոր։ Վերջիններիս տեղափոխել են հիվանդանոց։
Մահացածը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Արագյալ գյուղի բնակիչ է։
Չորս հոգի տեղափոխվել են հիվանդանոց, տարբեր վնասվածքներով:
Պատահարի պատճառը դեռեւս հայտնի չէ: Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ եւ փորձագետներ:
Ըստ ներքին գործերի նախարարության, հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 5-րդ մասով, որը նշանակում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչի հետևանքով մարդ է մահացել։ Հոդվածը նախատեսում է 4-7 տարի ազատազրկում: