Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքային բնակավայրերի պետական գնումների ծառայությունը հունվար ամսվա ընթացքում կանցկացնի վեց մրցութային տենդեր:
Մրցույթները մասնավորապես վերաբերվում են, ենթակառուցվածքային աշխատանքների եւ լրատվամիջոցների ֆինանսավորմանը:
Տենդերոով նախատեսված է կառուցել Ժդանովական, Գանձա, Ուչմանա, Օրոջալար, Սպասովկա գյուղերում ծիսական տներ, մրցույթ-տենդերը հաղթել է « ՍՊԸ-ԴՄ» ընկերությունը 2120 լարի դիմաց՝ առաջարկվող 3300 լարիից:
Զանգվածային լրատվամիջոցների մրցույթ տենդերը շահել է «ՓԱՐՎԱՆԱ» հեռուստաընկերությունը առաջարկված 50.000 լարիից 50.000 լարիի դիմաց:
Բացի ընթացող մրցույթներից, Նինոծմինդայի մունիցիպալիտետի հանրային գնումների ծառայությունը հայտարարել է եւս 5 մրցույթ-տենդեր:
Գանձա գյուղում մարզադահլիճի շինարարության կառուցման մրցույթ:
Նինոծմինդա քաղաքում, Հեշտիա, Ղաուրմա, Մամզարա, Փոկոա, Սաթխա, Օրոջալար, Գորելովկա, Ժդանովական, Տամբովկա, Վլադիմիրովկա, Փ. Խանչալի, Մ. Խանչալի, Կաթնատու, Սաղամո, Թորիա, Գանձա եւ Դիլիֆ գյուղերում գիշերային լուսավորության անցկացման մրցույթ:
4.Մշակութային ծառայության եւ զինվորական ծառայության տեղափոխման մրցույթ: Մրցույթը նախատեսվում է սկսել հունվարի 24-ին:
Հայտարարված է նաեւ Նինոծմինդա-Օրոջալարա եւ Սաթխա-Սպասովկա ճանապարհների ասֆալտապատման մրցույթ, որը կանցկացվի փետրվարի 12-ին: